«Բավարիան» այսօր կքննարկի Կարլո Անչելոտիի պաշտոնանկության հարցը
«Բավարիան» կարող է Կարլո Անչելոտիին հեռացնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:
Սպասվում է, որ մյունխենյան ակումբի ղեկավարությունը այսօր երեկոյան շտապ նիստ կհրավիրի, երբ ակումբի բոլոր ներկայացուցիչները վերադառնան Փարիզից: Նախօրեին «Բավարիան» Չեմպիոնների լիգայում խոշոր հաշվով պարտվեց ՊՍԺ-ին՝ 0:3:
Նիստում ակումբի ղեկավարները կքննարկեն Անչելոտիի հետագա գործունեության նպատակահարմարությունը: Բացառված չէ, որ իտալացուն պաշտոնանկ անեն:
«Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն և մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հրաժարվել են մեկնաբանություններ տալ Անչելոտիի հետ կապված իրավիճակի մասին: Եթե Անչելոտին հեռացվի, ապա գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կլինի իտալացու օգնական Վիլի Սանյոլը:
Նշենք, որ Բունդեսլիգայում էլ «Բավարիայի» գործերը այնքան հաջող չեն. թիմը 6 տուրից հետո ընթանում է 3-րդ տեղում: