Զիդանը կփոխարինի Անչելոտիին, եթե…
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կհեռանա իր զբաղեցրած պաշտոնից, եթե «Արքակայան ակումբը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում չկարողանա հաղթել Մադրիդի «Ատլետիկո»-ին: Այդ պարագայում «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Անչելոտիի ներկայիս օգնական Զինեդին Զիդանը, պնդում է Gazzetta Dello Sport-ը:
Նման որոշում կայացրել է «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պորեսը: Անչելոտին իր հերթին կարող է գլխավորել «Միլան»-ը, որի հետ նախկինում երկու անգամ հաղթել է եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»- «Ատլետիկո» խաղը կկայանա մայիսի 24-ին` Լիսաբոնոի «Էստադիո դա Լուժ » մարզադաշտում: