Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կազմել է 478.32 դրամ, որը նախորդ օրվա համեմատ աճել է 0.29 դրամով: Այս մասին են վկայում կենտրոնական բանկի տվյալները։
Միևնույն ժամանակ, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.22 դրամ՝ մնալով նույնը։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 562.84 դրամ՝ աճելով 1.15 դրամով։