4246 դիտում
14:15 28-09-2017
Դավիթ Հարությունյանը ձեռնպահ է մնում Գալուստ Սահակյանի առաջարկած օրինագծի վերաբերյալ
Այսօր Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության նիստին ներկայացրեց ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի, Շուշան Սարդարյանի և Ռաֆիկ Գրիգորյանի կողմից ներկայացված «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագիծը:
Նախարարը նշեց, որ թեև այս փոփոխությունները համահունչ են քաղծառայության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին, սակայն խնդիրն այն է, որ ՀՀ նախագահի հանձնարարականի հիման վրա փոխվարչապետը մշակում է միասնական կոնցեպտ:
«Այնպես որ, մի կողմից ընդունելի է, մյուս կողմից, քանի որ նոր կոնցեպտ է մշակվում, առաջարկում ենք ձեռնպահ մնալ, քանի որ նոր օրենքով այս ամենը կարգավորվելու է միասնական»,- ասաց նա:
Նշենք, որ օրենքի ընդունմամբ ակնկալվում էր, որ կբարձրանա պետական ծառայողի պաշտպանվածությունը, քանի որ գնահատելիս հաշվի կառնվեն աշխատողների կողմից կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքները և պարգևատրումներն էլ կկատարվեն ըստ այդմ, ինչպես նաև կհստակեցվեն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի և փորձի չափանիշները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան