4447 դիտում
18:43 27-09-2017
Մեկնարկել է ՆԱՏՕ-ի վարժանքի գործնական փուլը. ՀՀ ԱԻ նախարարությունը ներկայացնող փրկարարները ներգրավված են վարժանքի բոլոր տեղամասերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 27-ին Բոսնիա և Հերցեգովինայի Թուզլա քաղաքում մեկնարկել է ՆԱՏՕ-ի 18-րդ միջազգային դաշտային վարժանքի գործնական փուլը: 30 երկրից ժամանած փրկարարների հմտությունները գործնականում ցուցադրելու համար քաղաքի մատույցներում գտնվող ածխահանքում (որի հորանի խորությունը 20 մետր է) և արհեստական Մոդրաչ լճի տարածքում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները:
Ըստ վարժանքի սցենարի՝ Բոսնիա-Հերցեգովինայի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով գետերը վարարել են, կա ջրամբարների փլուզման վտանգ և մերձակա բնակավայրերին սպառնում է ջրհեղեղը: Լեռան լանջերին սողանքների պատճառով մոտակա շինությունները փլուզվել են, կան պայմանական զոհեր ու տուժածներ: Սցենարի համաձայն՝ աղետի հաջորդ օրը գրանցվել է նաև ուժեղ երկրաշարժ՝ հանգեցնելով մարդկային և նյութական մեծ կորուստների: Հաստատվել է խմելու ջրի աղտոտման փաստը, իսկ արդյունաբերական ձեռնարկություններից մեկում տեղի է ունեցել թունավոր նյութերի արտանետում: Երկրի իշխանություններն օգնության խնդրանքով դիմել են միջազգային հանրությանը:
ՀՀ ԱԻ նախարարությունը ներկայացնող փրկարարները ներգրավված են վարժանքի բոլոր տեղամասերում՝ փլատակներում և ածխահանքում իրականացնելով որոնողափրկարարական, լճի տարածքում՝ ջրափրկարարական աշխատանքներ և քիմիական մոնիթորինգ՝ գործարանում:
«Բոսնիա և Հերցեգովինա 2017» խորագրով վարժանքը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրաատլանտյան կենտրոնի (EADRCC) կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
3937 դիտում
10:29 25-09-2019
Հայաստանում մեկնարկել է «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի ուժային փուլը
11688 դիտում
21:27 27-04-2017
Արզնու ձորը՝ «աղետի» գոտի վարժանքի գործնական հատվածում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2763 դիտում
16:12 02-12-2016
ՓՄՁ զարգացման խորհրդում պետք է ներգրավված լինեն ոլորտը ներկայացնող բոլոր շերտերը. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
550 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
823 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել