2796 դիտում
16:12 02-12-2016
ՓՄՁ զարգացման խորհրդում պետք է ներգրավված լինեն ոլորտը ներկայացնող բոլոր շերտերը. ՀՀ վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Մինչ նիստի օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը վարչապետին զեկուցվել է ՓՄՁ զարգացման խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
Մասնավորապես, ներկայացվել են պետական գնումների շրջանակում ՀՀ-ում արտադրված ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման կարգի սահմանման, Քրեական և Հարկային օրենսգրքերում ՓՄՁ-ներին առնչվող որոշ դրույթների, ՓՄՁ-ների ու առևտրի կենտրոնների միջև գնորդ-մատակարար շղթայում առկա խնդիրների քննարկման, բիզնես ինկուբատորի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները:
Իսկ նիստի օրակարգի շրջանակում քննարկվել են մաքսային կարգավորման, վարչական իրավախախտումների վերաբերյալ առաջարկվող օրենսդրական փոփոխություններին, ՀՀ-ում լիզինգի՝ որպես այլընտրանքային ֆինանսական գործիքի զարգացմանը վերաբերող և այլ հարցեր: Մտքերի փոխանակության ժամանակ ներկայացվել են մի շարք դիտողություններ և կարծիքներ: Կարեն Կարապետյանը կարևորել է խնդիրների համակողմանի ուսումնասիրությունը և հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ սեղմ ժամկետում լրացուցիչ քննարկել վերոնշյալ հարցերը, հստակեցնել դիրքորոշումները և առաջարկություններ ներկայացնել խորհրդի հաջորդ նիստին:
Կարևորելով փոքր և միջին բիզնեսին աջակցության հասցեականությունը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է ՓՄՁ զարգացման խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ հաջորդ նիստին առաջարկություններ ներկայացնել խորհրդի կազմի և գործունեության ուղղությունների վերաբերյալ: «Պետք է վերանայել այն հիմնական մոտեցումներն ու սկզբունքները, որոնք դրված են խորհրդի գործունեության հիմքում: ՓՄՁ զարգացման խորհրդում պետք է ներգրավված լինեն ոլորտը ներկայացնող բոլոր շերտերը: Այս խորհուրդը պետք է դարձնել հարթակ, որտեղ ներկայացվող նախաձեռնություններն առարկայական կերպով կնպաստեն ոլորտում առկա խոչընդոտների վերացմանը և փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը», - նշել է վարչապետը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
511 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
535 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2392 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը