3898 դիտում
10:29 25-09-2019
Հայաստանում մեկնարկել է «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի ուժային փուլը
Սեպտեմբերի 25-ին ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի երկրորդ փուլի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության «Ա» Վարչության հատուկ ստորաբաժանումների ուժերով, ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղի շրջանում գազատարի պայթեցման, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական շենքի և պետական հեռուստաընկերության եթերի տաղավարի զինված գրավման պայմաններում անցկացվել է գրավված օբյեկտներում պատանդների ազատագրմանը և պայմանական դիվերսիոն-ահաբեկչական խմբերի չեզոքացմանն ուղղված գործողությունը: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն։
ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքը անցկացվում է երեք փուլով՝ 7 օր ընդհանուր տևողությամբ:
Առաջին փուլի ընթացքում ԱՊՀ ՀԱԿ-ին առընթեր համակարգման շտաբի աջակցությամբ (ս.թ. սեպտեմբերի 9-ից 13-ը) ԱՊՀ յոթ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ստորաբաժանումների կողմից անցկացվել են համաձայնեցված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների (ՄԱԿ) զինյալների բացահայտման, քողարկված ահաբեկչական ցանցի բացահայտման, Համագործակցության պետությունների վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում և կարևորագույն նշանակության այլ օբյեկտներում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների կանխարգելման ու կանխման ուղղությամբ:
Սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվելու է վարժանքի եզրափակիչ փուլը՝ սահմանապահ գոտում ահաբեկչական ուղղվածության ապօրինի զինված կազմավորումների շրջափակմանը և ոչնչացմանը, բնակավայրը գրաված պայմանական ահաբեկիչների խմբի ոչնչացմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ոստիկանության և ԱԱԾ սահմանապահ զորքերի համատեղ հատուկ գործողությունը: ԱԻՆ ստորաբաժանումները կցուցադրեն ահաբեկչական գործողության հետևանքների նվազեցմանն ուղղված գործողություններ:
ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համատեղ հակաահաբեկչական վարժանքները հանդիսանում են Համագործակցության երկրների գործնական փոխգործակցության համակարգի կարևոր բաղադրիչ տարրը: Դրանց հիմնական նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների և այլ ուժային կառույցների պատրաստվածության բարձրացումը՝ ահաբեկչական մարտահրավերներին և սպառնալիքներին համատեղ հակազդելու նպատակով:
Հայաստանի տարածքում վարժանքներն անցկացվում են երկրորդ անգամ, 2006 թ-ին դրանց անցկացման վայրը եղել է Հայկական ԱԷԿ-ը («Ատոմ-Անտիտեռոր-2006»):
Նմանատիպ նյութեր
1223 դիտում
16:47 30-08-2019
Երևանում մեկնարկել են «Արարատ-Անտիտեռոր 2019» զորավարժության նախապատրաստական աշխատանքները
2223 դիտում
12:27 26-09-2018
ԱՊՀ-ի հակաահաբեկչական վարժանքները 2019 թվականին կանցկացվեն Հայաստանում
Այս բաժնից
679 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
733 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
703 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ