11727 դիտում
21:27 27-04-2017
Արզնու ձորը՝ «աղետի» գոտի վարժանքի գործնական հատվածում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԱԻ նախարարությունն Արզնու ձորում գտնվող կիսակառույց առողջարանի տարածքում իրականացնում է «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 36-ժամանոց դաշտային վարժանքի գործնական հատվածը:
Ըստ ուսումնավարժության մտահղացման՝ երկրաշարժի հետևանքով վնասվել էին շենքի 1-3-րդ հարկերի կառուցատարրերը, փլուզվել՝ աստիճանավանդակները, իսկ տարհանման բոլոր ուղիները փակ էին: Հետախուզության տվյալներով՝ 4-6-րդ հարկերում կար 2 տուժած: Հարակից՝ մասնակի փլուզված շինության ներսում «զոհ» կար: Շինությունն ինքնուրույն լքած «տուժածները» փրկարարների հետ շփվում էին անգլերեն լեզվով:
Փրկարարները, բարձրացնելով ծանր կառուցատարրերը, փլատակներից դուրս են բերում «զոհի» դին, և պարանային եղանակով պատգարակի միջոցով շինությունից տարհանում պայմանական տուժածներին:
Հայկական ՔՈՓ թիմի ղեկավար կազմը, որը տեղում ղեկավարում էր ոչ միայն հայկական, այլև՝ տեղական ու միջազգային այլ «թիմերի» գործողությունները, ուսումնավարժության ամբողջ ընթացքում «աղետի» գոտում իրավիճակի և արձագանքման միջոցառումների մասին տեղեկություններ էր տեղադրում նաև աղետի արձագանքումը համակարգող վիրտուալ տիրույթում (Virtual OSOCC)՝ իրազեկելով միջազգային հանրությանը:
ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) շրջանակներում անցկացվող դաշտային վարժանքը կշարունակվի նաև վաղը՝ ապրիլի 28-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1387 դիտում
19:36 09-05-2015
Գտնվել է Պակիստանում նախօրեին աղետի ենթարկված ուղղաթիռի սև արկղը. աղետի պատճառը շարժիչի խափանումն է եղել
Այս բաժնից
511 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
535 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2392 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը