Թալիբները փորձել են սպանել Աֆղանստանում գտնվող ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին
                        «Թալիբան» ծայրահեղական շարժումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի ուղղությամբ հրթիռների արձակման պատասխանատվությունը։ 
Ինչպես հայտնել է Tolo News-ը, թիրախը եղել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը, ով այսօր չհայտարարված այցով ժամանել է Քաբուլ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ օդակավակայանի ուղղությամբ և նրա մերձակայք է արձակվել մինչև 30 հրթիռ՝ նպատակ ունենալով ոչնչացնել նաև մոտակայքում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազան։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ Քաբուլ է ժամանել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը։ Նրանք հանդիպումներ են անցկացնելու Աֆղանստանի նախագահ Ղանիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

