211652_close_icon
views-count5838 դիտում article-date 10:13 26-09-2017

ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի թեկնածու առաջադրել Վահե Էնֆիաջյանի գործընկերոջը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն որոշել է նոյեմբերին կայանալիք Սիսիանի քաղաքապետի ընտրություններում առաջադրել Կարեն Համբարձումյանի թեկնածությունը, ով Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է՝ աղջկա ամուսինը։ Աղասի Հակոբջանյանը ևս ԲՀԿ-ական է։ Սիսիանի քաղաքապետի պաշտոնը հիմա ավելի է կարևորվում, եթե նկատի ունենանք, որ քաղաքին միացվել է Սիսիանի 27 գյուղական համայնք։ Կարեն Համբարձումյանը հայտնի է նաև նրանով, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ համատեղ ՀԷԿ-ի բիզնես ունի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր