2010 դիտում
09:52 16-01-2015
Վայքի քաղաքապետի պաշտոնի համար թեկնածու առաջադրել է միայն ՀՀԿ-ն. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է, որ հունվարի 18-ին Վայք քաղաքում նախատեսված է քաղաքապետի ընտրություն:
Հիշեցնենք, որ Վայքի քաղաքապետի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են, երբ քաղաքապետ Հարություն Սարգսյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ: Դրանից հետո Վայքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վասիլ Ասլանյանը, որը մարզպետի աներձագն է:
Քաղաքապետի պաշտոնի համար թեկնածու առաջադրել է միայն իշխող Հանրապետական կուսակցությունը՝ ներկայացնելով Արագած Սաղաթելյանին: Առաջադրվել էր նաև անկուսակցական Ալեքսան Սիմոնյանը, որը ձևական թեկնածու էր ու շատ արագ էլ ինքնաբացարկ է հայտնել մրցապայքարում միայնակ թողնելով ՀՀԿ-ական թեկնածուին: Թեկնածու չեն առաջադրել ոչ ՀԱԿ-ը, ոչ «Ժառանգությունը» և ոչ էլ Վայոց Ձորում մի ժամանակ իշխանություն հաստատած ԲՀԿ–ն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3720 դիտում
23:15 09-12-2021
ՔՊ-ն ու «Ազատական» կուսակցությունը Վայքի ղեկավարի միասնական թեկնածու են առաջադրել
5669 դիտում
15:16 07-01-2017
Հիլարի Քլինթոնը կարող է իր թեկնածությունն առաջադրել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնի համար
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»