«Հայկական ավանդական հարսանիք»` ներկայացում-միջոցառում «Զվարթնոց»-ում
                        Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 30-ին, ժամը 17: 00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Հայկական ավանդական հարսանիք» ներկայացում-միջոցառումն է: Հաջողված ու հետաքրքիր բեմականացումը հայկական հարսանիքի մոռացված ավանդույթների վերհանումն է: 
Հայկական տարազներով հարս ու փեսան, մյուս «հարսանքավորներն» ականատեսներին ակամայից մասնակից կդարձնեն տարիներ առաջ կազմակերպվող  հայկական հարսանեկան ծեսերին: 
Արգելոց-թանգարանի տարածքը կզարդարվի  ՊՈԱԿ-ի ֆոնդերի հավաքածուի  որոշ առարկաներով, կհնչի զուռնա-դհոլը: Միջոցառմանը կմասնակցեն «Շողակն» համույթը (գեղ. ղեկավար` Հ. Հարությունյան), «Տերյան» մշակութային կենտրոնը (գործադիր տնօրեն` Լ. Մելիքյան), «Մասունք» (համաղեկավարներ` Լ. Մկրտչյան և  Հ. Անանյան) և «Վարք Հայոց» ազգագրական երգի-պարի (հիմնադիր, ղեկավար` Ս. Փարամազյան) համույթները: 
Մուտքն ազատ է: 
Սեպտեմբերի 30-ին միջոցառումներ են նախանշված «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի այլ հուշարձանների տարածքներում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

