Իջևան քաղաքի մոտակայքում անցկացվեց ամենամյա Մուլտի ֆորս 2017 խորագիրը կրող միջազգային ջիփ տրոֆի սպրինտ մրցությունը
Սեպտեմբերի 23-ին և 24-ին Տավուշի մարզում Իջևան քաղաքի մոտակայքում անցկացվեց ամենամյա Մուլտի ֆորս 2017 խորագիրը կրող միջազգային ջիփ տրոֆի սպրինտ մրցությունը: Այս մրցության հետ միասին նույն խորագրի ներքո անցկացվեց նաև Հայաստանի մոտոկրոսի 2017 թվականի առաջնության 2-րդ փուլը:
Կազմակերպիչներն են Հայաստանի ազգային ավտո-մոտո ֆեդերացիան և 4*4 օֆրոդ ակումբը, ինչպես նաև Արվիկոն մոտոակումբը: Մոտոակումբի նախագահի խոսքով, ր մոտոցիկլիստների շարքում բացի հայ արշավորդներից մասնակիցներ կային նաև Իրանից ու Ռուսաստանից:
Հայաստանի ազգային Ավտո-Մոտո ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հովակիմյանը առանձնացրեց այն հանգամանքը, որ կազմակերպչական 2-ամսյա աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել մասնակիցներ ներգրավել Վրաստանից, Իրանից, Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից: Առաջին անգամ մեծամասշտաբ այս իրադարձությանը մասնակցում էր նաև Բելառուսը:
4*4 օֆրոդ ակումբի նախագահ Արտաշես Ստեփանյանը նշեց, որ ընդհանուր առմամբ Մուլտի ֆորս 2017-ը կարելի է համարել վերջին տարիների ամենահաջողված մրցություններից մեկը: