Սարատովում 28 ուղևորների տեղափոխող ավտոբուս է գլխիվայր շրջվել. կա 14 վիրավոր
Սարատովի մարզի Տատիշչևսկի շրջանում 28 ուղևորների տեղափոխող ավտոբուսը գլխիվայր շրջվել է: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոբուսը Սանկտ Պետերբուրգից մեկնել է Ուզբեկստան:
Անձրևային եղանակի պատճառով ավտոբուսի վարորդը կորցնելով ղեկի կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով 28 ուղևորներից 14-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածնքներով հոսպիտալացվել են:
Վիրավորներից 4-ը գնտվում են ծայրահեղ ծանր վիճակում, նրանցից մեկը ողնաշարի կոտրվածք է ստացել: