Հայաստանը և Պալաուն դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն. ստորագրվել է արձանագրություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Պալաուի արտգործնախարար Ֆաուստինա Ռեհուհեր-Մարուգին` Պալաուի նախագահ Թոմաս Ռեմենգեսաուի ներկայությամբ ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությանը:
Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցին քննարկվեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության առնչվող հարցեր։