Դեյր Զորի շուրջ 85 տոկոսը գտնվում է Սիրիական բանակի հսկողության տակ
ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Սիրիական զորքերը մոտ 16 քառակուսի կիլոմետր և Եփրատի արևմտյան ափին գտնվող 2 բնակավայրեր մաքրել են ահաբեկիչներից: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Վերջին 24 ժամվա ընթացքում Սիրիայի կառավարական զորքերը շարունակում են իրենց գործողությունները, որպեսզի Դեյր Զորի շրջակայքում ԻՊ-ի վերջին հենակետը ոչնչացվի, իսկ անցյալ գիշեր գեներալ Սուելի ջոկատները մաքրեցին Եփրատի արևմտյան ափը և 2 բնակավայրեր »,- ասել է Կոնաշենկովը: