Դոնի Ռոստով քաղաքում այրվող հյուրանոցից տարհանվել է ավելի քան 400 մարդ
Դոնի Ռոստով քաղաքում այրված 10 հարկանի հյուրանոցից, հարևան տներից և մանկապարտեզից ավելի քան 400 մարդ է տարհանվել, այդ թվում `61 երեխա: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` հյուրանոցում եղել է մոտ 250 մարդ:
Ըստ նախնական տվյալների` հրդեհը բռնկվել է շենքի ճակատային հատվածից: Կրակը տարածվել է ջեռուցման համակարգից:
Տարածաշրջանի Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով հրդեհը 2-րդ աստիճանի բարդության է: