Չելյաբինսկի մարզում այրվող տրոլեյբուսից 14 ուղևոր է տարհանվել. տեսանյութ
Այս գիշեր` ժամը 05:52-ին Չելյաբինսկի մարզի Միաս քաղաքում տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր ժամանած փրկարարներին հաջողվել է դուրս բերել հրկիզվող տրոլեյբուսից 14 մարդ:
Տուժել է միայն վարորդը, ով այս պահին հիվանդանոցում է գտնվում:
Ըստ նախնական տվյալների, հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել, ինչի հետևանքով տրոլեյբուսը ամբողջովին այրվել է:
Ներկայացնում ենք տեսանյութը::