Յանուկովիչը Դոնի Ռոստով է ժամանել կործանիչների ուղեկցությամբ
Վիկտոր Յանուկովիչի օդանավը Դոնի Ռոստովում վայրէջք է կատարել մարտական կործանիչների ուղեկցությամբ։ Այս մասին հայտնել է «ДонИнформБюро» գործակալությունը։
Ըստ աղբյուրի տվյալների, տեղի ժամանակով մոտ 22․00֊ին նրա օդանավը վայրէջք է կատարել քաղաքի ռազմական օդանավակայանում։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ փերտրվարի 28֊ին Յանուկովիչը մամլո ասուլիս է տալու, որը սկսվելու է տեղի ժամանակով 17․00֊ին։