Զարուհի Փոստանջյանը համահայկական ընդվզման օր է նախապատրաստում. «Ժամանակ»
                        «Ժամանակ» թերթը գրում է. ««Երկիր ծիրանի» կուսակցությունը համաժողովրդական, համահայկական ընդվզման քարոզարշավի նախնական փուլը՝ մարզային այցելություններն ավարտել է, այժմ կուսակցությունը պետք է այդ քարոզարշավն իրականացնի Երևանում: Թե որքանով էր նման ձևաչափով քարոզարշավ անցկացնելը և իրազեկելը արդյունավետ, Զարուհի Փոստանջյանը դժվարացավ ասել:
 
«Ժամանակ»-ի հետ զրույցում նա հայտնեց, որ մինչև այս տարվա վերջ նախապատրաստում են ընդվզման օր. «Դա պետք է լինի համահայկական ընդվզման օր, նույն օրը, նույն ժամին մեր քաղաքացիները պետք է դուրս գան փողոցներ և այդկերպ հայտնեն իրենց մերժումը այս ապօրինի գործող իշխանություններին: Մինչև տարեվերջ երեք ամիս կա, իրատեսական է, որ ընդվզումը կլինի, և ընդվզման գաղափարը չի արժեզրկվի»:
 
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

