211652_close_icon

Պետական գույքի կառավարման վարչության պետը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ

views-count1361 դիտում article-date 17:05 20-09-2017
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև ոլորտային համագործակցության հարցեր, դիտարկել նոր ներդրումների ներգրավման հեռանկարն ու հնարավորությունները` մասնավորապես պետական անշարժ գույքի ոլորտում: ՊԳԿ վարչության պետը հյուրին է ներկայացրել ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ընթացիկ ծրագրերը:

Նմանատիպ նյութեր