81683 դիտում
17:39 09-07-2018
Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որի հեղինակը, հայ ներկայանալով, պատմում է, թե ինչպես է կարողացել բելառուսական անձնագրով մեկնել Ադրբեջան:
«Բելառուսական անձնագրով հայը, ով կարողացել է ժամանել Ադրբեջան ու հասնել Գյանջայում (Կիրովաբադ) իր ծնողների տուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրում է Լապշինը:
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը, ռասիստական նկատառումներից ելնելով, թույլ չի տալիս երկիր մուտք գործել ազգությամբ հայերի: «Ինչ վերաբերում է նրա ծնողներին և Գյանջային, ապա նշեմ, որ հայերն այնտեղից փախել են Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, իսկ նրանց տները զբաղեցրել են ադրբեջանցիները»,- նշել է բլոգերը՝ նկատելով, որ Ադրբեջանի անվտանգության աշխատակիցները չեն արձանագրել նրա՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը, ինչի արդյունքում երիտասարդը կարողացել է հիանալի ռեպորտաժ նկարահանել ու հետ վերադառնալ:
«Նրա կարճամետրաժ ֆիլմը ցույց է տալիս հասարակ ադրբեջանցիների աղքատությունն ու չարությունը, սարսափելի հայաֆոբիան ու ամենուր տիրող լրտեսամոլությունը: Ադրբեջանից հետո տղան մեկնել է Հայաստան, ապա Ղարաբաղ»,- գրում է բլոգերը:
Նա նկատում է, որ ռեպորտաժ նկարահանած երիտասարդը մեծ ռիսկի է գնացել նման քայլով, քանի որ միայն Գյանջայում ուղղակի քայլելն ու հայերի թողած տների մասին հարցնելը կարող էր հանգեցնել նրան, որ երիտասարդին սպանեին դեռ նախքան ձերբակալումը: «Սպասում ենք ավելացում մեր պատվավոր ցուցակում, այսինքն Ադրբեջանի «սև ցուցակում»,- կատակել է Լապշինը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2083 դիտում
17:13 19-07-2018
Բելառուսական անձնագրով Ադրբեջան այցելած բլոգերը Հայաստանում է
3970 դիտում
15:59 20-09-2017
Ռուսիշ շվայնե. Ալեքսանդր Լապշինը՝ բելառուսական բանտի մասին
Այս բաժնից
1018 դիտում
22:44 23-11-2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
1594 դիտում
22:37 23-11-2024
ԳՇ բարձրաստիճան պաշտոնյան մասնակցել է իր անունը կրող դասասենյակի բացմանը
1042 դիտում
22:14 23-11-2024
ՏԿԵ նորանշանակ նախարարը հետևել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին