3026 դիտում
15:26 20-09-2017
Մեծ Բրիտանիան պատրաստ է վճարել Եվրամիությանը 20 մլրդ եվրո և ոչ ավելի. Financial Times
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը համաձայն է Brexit-ի շրջանակներում Եվրամիությանը վճարել 20 մլրդ եվրո, ինչը պայմանավորված է ԵՄ կազմից դուրս գալու և Բրյուսելի առջև ստանձնած պարտավորությունները չկատարելով։ Այդ մասին գրում է Financial Times թերթը։
Թերթի տվյալներով՝ Մեյի՝ ԵՄ-ից դուրս գալու հարցերով խորհրդական Օլիվեր Ռոբբինսը իրազեկել է ԵՄ մի քանի անդամ պետություններին այն մասին, որ Ֆլորենցիայում Brexit-ի թեմայով իր ելույթում վարչապետը խոսելու է նշված գումարի մասին։
Միևնույն ժամանակ ԵՄ իշխանություններն ակնարկել են, որ չկատարած պարտավորությունների դիմաց փոխհատուցումը ոչ թե 20 մլրդ եվրո կարող է կազմել, այլ մինչև 100 միլիարդ։
Մեյի թիմում գտնում են, որ 20 մլրդ եվրոն, որն առաջարկում է Լոնդոնը, բավարար է 3 ամիս ձգձգվող բանակցային շրջանին վերջ դնելու, փակուղուց դուրս գալու և բանակցությունների հաջորդ փուլ դուրս գալու համար, որի ժամանակ էլ քննարկվելու են Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև առևտրային հարաբերություններ վերաձևավորելուն առնչվող հարցեր։
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
14:00 12-11-2014
Աշխարհում հնացած ատոմային ռեակտորները փակելու համար 100 մլրդ դոլար կպահանջվի. The Financial Times
3380 դիտում
21:44 13-07-2017
Brexit-ի արդյունքում Բրիտանիան կարող է ստիպված լինել միլիարդներ վճարել Եվրամիությանը
Այս բաժնից
1156 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
910 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
1003 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ