211652_close_icon
views-count3386 դիտում article-date 21:44 13-07-2017

Brexit-ի արդյունքում Բրիտանիան կարող է ստիպված լինել միլիարդներ վճարել Եվրամիությանը

Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կարող է ստիպված լինել Եվրամիությանը մի քանի միլիարդ ֆունտ վճարել, ինչպես նաև իր սահմանները բաց պահել, եթե բանակցությունների արդյունքում Մեծ Բրիտանիան ընդունի հիմնական բանակցող՝ ֆրանսիացի Միշել Բարնիենի առաջարկած տարբերակը: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Express լրատվական կայքը: Ենթադրվում է, որ ֆրանսիացին Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի համար առաջ է քաշում Եվրամիության և Նորվեգիայի միջև գոյություն ունեցող հարաբերությունների ձևաչափը, որի դեպքում Մեծ Բրիտանիան կկարողանա պահպանել իր մուտքը դեպի ԵՄ ազատ առևտրի գոտի: Նորվեգիային, որը ԵՄ անդամ չի հանդիսանում, թույլատրված է եվրոպական տնտեսական գոտում առևտուր իրականացնել՝ վճարելով համապատասխան գումար, որը մինչև 2021 թվականը կկազմի 1.2 միլիարդ ֆունտ: Ֆրանսիացի պաշտոնյայի կարծիքով՝ Մեծ Բրիտանիան ևս կարող է օգտագործել հետագա հարաբերությունների կառուցման նորվեգական տարբերակը՝ իրականացնելով համապատասխան վճարումներ:

Նմանատիպ նյութեր