211652_close_icon
views-count15125 դիտում article-date 20:49 19-09-2017

Նեյմարը ՊՍԺ-ի ղեկավարությանը պահանջում է վաճառել Կավանիին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է, որպեսզի ակումբը վաճառի հարձակվող Էդինսոն Կավանիին: Բրազիլացի ֆուտբոլիստը փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելայֆիին հայտնել է, որ իր համագործակցությունը ուրուգվայցու հետ հնարավոր չէ: Նեյմարը ցանկանում է ՊՍԺ-ի հանդերձարանի գլխավոր աստղը լինել, ինչը նրան խոստացել էր Ալ-Հելայֆին՝ «Բարսելոնայից» տրանսֆերն իրականացնելիս: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում՝ «Լիոնի» հետ խաղում (2:0), երկու ֆուտբոլիստների միջև [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/18/1077656/]հակասություն[/url] էր առաջացել, թե ով պետք է իրացնի տուգանային հարվածները: Հետագայում նրանց միջև [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/19/1077693/]ընդհարում էր[/url] եղել հանդերձարանում:

Նմանատիպ նյութեր