2174 դիտում
21:53 19-09-2017
Քննարկվել են Առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների տոնակատարությունների նախնական ծրագրերը
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կայացել է կլոր սեղան քննարկում` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների, ինչպես նաև Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների նախնական ծրագրերի քննարկմանը:
Քննարկման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է այն լայնածավալ պաշտոնական և տոնական միջոցառումներին, համերգային, մշակութային, պատմաճանաչողական և հայրենասիրական ծրագրերին, մրցույթներին, գիտաժողովներին, նախաձեռնություններին, որոնք նախատեսվում են վերոնշյալ իրադարձությունների շրջանակում կազմակերպել և անցկացնել Հայաստանում և Սփյուռքում:
Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ մեր հերոսամարտերը հայոց պատմության մեջ բացառիկ կարևոր դերակատարություն ունեն, ուստի արվելու է առավելագույնը` այդ իրադարձություններն արժանվույն ներկայացնելու համար: Պաշտպանության նախարարը պատասխանել է քննարկման մասնակիցների բազմաթիվ հարցերին և լսել նրանց առաջարկները` կապված տոնակատարությունների կազմակերպման հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
958 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
691 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան
652 դիտում
15:51 18-01-2025
Երևանում ելույթով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտին