Արաբական «քառյակը» հավաստել է Կատարին առաջադրված պահանջները՝ շրջափակումը դադարեցնելու համար
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը հավաստել են Կատարին ներկայացված իրենց պահանջները՝ շրջափակումը դադարեցնելու համար: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` Արաբական «քառյակի» արտաքին գործերի նախարարները Նյու Յորքում հանդիպում են անցկացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, որտեղ հավաստել են Կատարի նկատմամբ իրենց դիրքորոշման միասնությունը։
«Մենք հավաքվեցինք, որպեսզի հավաստենք ճգնաժամի քաղաքական կարգավորման մեր պատրաստակամությունը այն պայմանով, որ Կատարը խոստանա կատարել 13 պահանջներից և 6 սկզբունքներից բաղկացած ցուցակը»,- հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին: