211652_close_icon
views-count3084 դիտում article-date 20:51 18-09-2017

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 17:38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 7-րդ փողոցի դպրոցի մոտակայքում գտնվող տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Դիմաց» թաղամասի Աղայան փողոցի թիվ 88 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ (մոտ 80 սմ) և տեղափոխել անվտանգ տարածք: --- Սեպտեմբերի 18-ին, ժամը 10:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 24/5 շենքի ավտոկայանատեղիում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր