211652_close_icon
views-count2630 դիտում article-date 18:59 26-10-2017

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք

Հոկտեմբերի 26-ին, ժամը 14:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայի տակ նկատվում է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր