Դեմբա Բան սարսափելի վնասվածք է ստացել Չինաստանի առաջնությունում. տեսանյութ
Չինական «Շանհայ Շենհուայի» հարձակվող Դեմբա Բան Չինաստանի առաջնությունում «Շանհայ Թելեյսի» հետ խաղի (2:1) ժամանակ սարսափելի վնասվածք է ստացել:
Մրցակցի պաշտպան Սուն Սյանի հետ պայքարում «Չելսիի» նախկին հարձակվողի ձախ ոտքը կոտրվել է:
Թիմի գլխավոր մարզիչ Գրեգորիո Մանսանայի խոսքերով, այս վնավածքը կարող է վերջ դնել Բայի մարզական կարիերային: