29258 դիտում
15:37 16-09-2017
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու համար. Արդարադատության խորհուրդը դիմել է ՀՀ նախագահին
Արդարադատության խորհուրդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է դադարեցնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վաղինակ Կարլենի Մկրտչյանի լիազորությունները:
Դատական դեպարտամենտի կայքից տեղեկանում ենք, որ որոշումը կայացվել է սեպտեմբերի 15-ին: Ըստ որոշման՝ Մկրտչյանն ինքն է նման դիմում ներկայացրել:
Վ. Մկրտչյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր է նշանակվել ՀՀ նախագահի 2013 թվականի հունվարի 24-ի հրամանագրով:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ [color=#EF2929]Վ. Մկրտչյանը հանրապետությունում հայտնի այն դատավորներից է, ով երբևէ պատվերներ չի կատարել, դատավարություններն անցկացրել է պրոֆեսիոնալ և բարձր մակարդակով, երբևիցե ներգրավված չի եղել որևէ կեղծ դատավարություններում ու անգամ նրա նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստերի ժամանակ ոչ դատախազները, ոչ քննիչները և ոչ էլ ամբաստանյալները չեն կարողացել օրենքից դուրս թելադրանքներ պարտադրեն դատավորին։[/color]
Նմանատիպ նյութեր
5882 դիտում
15:31 31-07-2017
Տիգրան Հայրապետյանը դիմել է նախագահին՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու խնդրանքով
2063 դիտում
21:20 20-06-2014
Վարդան Պետրոսյանի գործ. Դատավոր Վաղինակ Մկրտչյանը երկու սանկցիա կիրառեց. aravot.am
Այս բաժնից
853 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»