Երևանում կայացել է Շուշիի «Վարանդա» երգչախմբի 25-ամյակին նվիրված հոբելյանական համերգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 15-ի երեկոյան Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը մեկնարկեց Շուշիի «Վարանդա» երգչախմբի 25-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:
Երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և խմբավար Զաքար Քեշիշյանի առաջնորդությամբ բեմ բարձրացած եռասերունդ երգչախմբի սաները հնչեցրին 25 տարիների ընթացքում հատուկ «Վարանդա» երգչախմբի համար հորինված երգերը, ինչպես նաև մի շարք այլ ժողովրդական կատարումներ:
Միջոցառման ավարտին, բուռն ծափողջույնների ներքո, բեմ բարձրացան նաև «Վարանդա» երգչախմբի համար ստեղծագործություններ հորինած արտիստները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի