ՀՀ քաղավիացիայի պետն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը սեպտեմբերի 15-17-ն ընկած ժամանակահատվածում գտնվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում։
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղարությունից տեղեկացնում են, որ Ս. Ավետիսյանը հանդիպելու և քննարկումներ է անցկացնելու Lufthansa ավիաընկերության տնօրինության հետ։