Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը եռօրյա այցով մեկնել է Բեռլին՝ մասնակցելու 21-րդ միջազգային և «Միջազգային մրցակցության ցանց» կազմակերպության տարեկան համաժողովներին:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ համաժողովների ընթացքում քննարկվելու են տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող մի շարք օրակարգային հարցեր: Մասնավորապես, տեղի են ունենալու քննարկումներ մրցակցային քաղաքականության և կիրարկման, մրցակցության քարոզչության, գերատեսչության արդյունավետության, կարտելների կիրարկման, համակենտրոնացումների վերահսկման ու միակողմանի վարքագծին վերաբերող հարցերի շուրջ:
«Մրցակցության միջազգային ցանց»-ը կոչված է խթանելու մրցակցային մարմինների համագործակցությունն ամբողջ աշխարհում: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այդ կազմակերպության անդամ է 2001 թվականից: