Ֆլորիդայի ծերանոցներից մեկում «Իրմա» փոթորկի հետևանքով 5 տարեց է մահացել
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի ծերանոցներից մեկում առնվազն 5 տարեց է մահացել այն բանից հետո, երբ հաստատությունը «Իրմա» փոթորկից հետո մնացել է առանց հսկողության: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` տեղական իշխանությունները հայտարարել են, որ դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել տարեցների մահվան կոնկրետ պատճառները:
Ոստիկանության և հրշեջ ծառայության ներկայացուցիչները 7WSVN տեղական հեռուստաալիքին հայտնել է, որ հաստատությունից 120 հոգի տարհանվել է: