Ֆրանսիայի ափամերձ բնակավայրերը «Իրմա» փոթորկի հետևանքով մնացել են առանց հոսանքի
Ֆրանսիայի ափամերձ բնակավայրեր Սան Բարտելեմին և Սան Մարտեն «Իրմա» փոթորկի հետևանքով մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` Սան Բարտելեմի քաղաքում էլեկտրականության լրիվ անջատում է, կենտրոնական էլեկտրակայանն ընդհանրապես հնարավոր չէ օգտագործել:
Աղբյուրը նաև հայտնում է, որ հեղեղումների հետևանքով փլուզումներ են գրանցվել: Որոշ տների տանիքներ քամին քշել է: