211652_close_icon
views-count3922 դիտում article-date 11:47 09-09-2017

Ֆլորիդա նահանգի իշխանությունները «Իրմա» փոթորկի պատճառով կոչ են արել ավելի քան 5 մլն մարդու տարհանվել

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի իշխանությունները հզոր «Իրմա» փոթորկի պատճառով կոչ են արել 5.6 մլն բնակիչների լքել իրենց տները։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։ Մասնագետների գնահատմամբ՝ փոթորիկը հասել է իր ակտիվության առավելագույն՝ 5-րդ աստիճանին։ Նրա հզորությունը ժամում հասնում է 257 կմ-ի։ Ավելի վաղ «Իրմա» փոթորկի պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել հարևան Ալաբամա նահանգում։

Նմանատիպ նյութեր