211652_close_icon
views-count3085 դիտում article-date 17:54 12-09-2017

Ավագանին հաստատել է «Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը

Երևանի ավագանու երրորդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը»: Ներկայացնելով ծրագիրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդումային ծրագերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի նպատակն է խթանել Երևան քաղաքի տնտեսական և սոցիալական աճը` միաժամանակ անդրադառնալով բնապահպանական մարտահրավերներին: Ծրագրի մեթոդաբանությունը վեր է հանում բնապահպանական մարտահրավերները՝ գնահատելով քաղաքի օդի, ջրային ռեսուրսների, հողի, կենսաբազմազանության և էկոհամակարգերի վիճակը, դրանց վրա բացասական ներազդող գործոնները և առկա օրենսդրական լուծումները՝ հիմնվելով միջազգայնորեն ընդունված չափանիշների վրա: Նաև նշվել է, որ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը» ԱՊՀ տարածաշրջանում առաջին անգամ է մշակվել և հիմնված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Կանաչ քաղաքների գործողությունների ծրագրերի» մեթոդաբանության վրա: Ավագանին հաստատել է «Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը

Նմանատիպ նյութեր