Ուկրաինայում երկրպագուները պարտությունից հետո թիմի խաղացողներին ստիպել են հանել մարզաշապիկները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինայի առաջնության 8-րդ տուրում սեփական հարկի տակ 1:6 հաշվով «Վերեսին» պարտվելուց հետո, Լվովի «Կարպատների» խաղացողները կոնֆլիկտ են ունեցել երկրպագուների հետ:
Դա «Կարպատների» ամենախոշոր պարտությունն էր սեփական հարկի տակ՝ Ուկրաինայի առաջնությունների պատմության մեջ:
Այս պարտությունից զայրացած երկրպագուները խաղից հետո ակումբի ֆուտբոլիստներին ստիպել են հանել մարզաշապիկները՝ համարելով, որ նրանք արժանի չեն այն կրելու: