Շվեյցարիայում գնացքներ են բախվել. կա 30 տուժած
Շվեյցարիայի Անդերմաթ երկաթգիծ կայարանում 2 գնացքներ են բախվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևաքնով 30 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
20 Minuten պարբերականի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով մոտ 10 վագոն է վնասվել, իսկ վթարի պահին գնացքում մոտ 100 ուղևոր է գտնվել:
Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչներն ու բժիշկները:
Պարզվում են միջադեպի հանգամանքները: