Թաիլանդում գնացքներ են բախվել. կա 30 տուժած
                        Թաիլանդում 2 ուղևորատար գնացքներ են բախվել, ինչի արդյունքում 30 մարդ է տուժել: Դեպքը տեղի է ունեցել Այուտխայա շրջանում: 
Վթարի հանգամանքները դեռ չեն պարզվել: Հայտնի է, որ մեծ թվով ուղևորներ չեն կարողացել դուրս գալ գնացքից և նրանց օգնության են հասել փրկարարները: Գնացքների բախման պատճառների վերաբերյալ այլ տեղեկություններ  չեն հաղորդվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

