Բրազիլիայում գնացքներ են բախվել. կա շուրջ 100 տուժած
Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյից ոչ հեռու երեկ կեսօրին տեղի է ունեցել 2 գնացքների բախում:
TASS գործակալությունը հաղորդում է, որ դեռևս չպարզված հանգամանքներում Ժոսելինու Կուբիչեք պլատֆորմի վրա կենտրոնական կայարանից ժամանող ուղևորատար գնացքը բախվել է կայանված մեկ այլ գնացքի, որից այդ պահին ուղևորներ էին իջնում:
Երկուշաբթին՝ հունվարի 5-ը, Բրազիլիայում ամանորյա տոներից հետո առաջին աշխատանքային օրն է եղել և կայարանը եղել է մարդաշատ: Հաղորդվում է 90-ից ավելի տուժածների մասին: