Վրաստանում գնացքներ են բախվել. կան վիրավորներ
                        Վրաստանի նավահանգստային Փոթի քաղաքոմ տեղի ունեցած ուղևորատար և բեռնատար գնացքների բախումից 4 մարդ է վիրավորվել: Նրանց տեղափոխել են հիվանդանոցներ, հաղորդում է Sputnik-ը: 
«Վրաստանի երկաթուղիներ» ընկերությունը հայտարարել է, որ վթարի մեղավորը եղել է մասնավոր ընկերությանը պատկանող բեռնատար գնացքը, որը բախվել է հարթակից հեռացող ուղևորատար գնացքին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

