211652_close_icon
views-count3798 դիտում article-date 18:00 11-09-2017

Թվով 11 գյուղ ու Գորիս քաղաքի մեծ մասը 100 կիլոմետրանոց հատուկ կարևորության «Մուխուրթուրյան» ջրատարի հույսին են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մոտ 100 կիլոմետրանոց «Մուխուրթուրյան» կոչված ջրատարի կարեւորությունը Սիսիանի ու Գորիսի տարածաշրջանների համար դժվար է գերագնահատել: Այո, այստեղ այլ աղբյուրներ ու ջրագծեր էլ կան, սակայն հասանելիք ջրի մեծ մասը սպառողներն այնուամենայնիվ ստանում են դրանով: «Մուխուրթուրյան» աղբյուրից վայրկյանում ստացվում է մոտ 260 լիտր ջուր, իսկ «Զույգաղբյուրի» բաժինն էլ, որ գալիս-միանում է «Մուխուրթուրյան» ջրատարին, 70 լիտր է: Թվով 11 գյուղ ու Գորիս քաղաքի մեծ մասը դրա հույսին են: Ամեն մի վթար այստեղ ցավով է արձագանքվում, քանզի հազարավոր սպառողներ մնում են անջուր, մինչդեռ վթարներից պարզապես հնարավոր չէ խուսափել: Թեկուզ այն պատճառով, որ խոսքը բարձր ճնշման մայրուղային ջրատարի մասին է, որտեղ ջրի ճնշումը մոտ 40 մթնոլորտ է: Եղանակային պայմաններ, տեխնիկական խնդիրներ, ճնշման տատանումներ. իրավիճակի ամեն մի փոփոխություն կարող է վթարի հանգեցնել: Ելքը մեկն է. մշտապես ուշադրության կենտրոնում պահել ջրատարի շահագործումը, իսկ վթարներին արձագանքել անմիջապես: Այդպես էլ վարվում են ընկերության «Արեւելք» տարածաշրջանային տնօրինության մասնագետները: Այսպես, օրեր առաջ վթարվել էր «Մուխուրթուրյան» ջրատարից սկիզբ առնող «Աշոտավան-Հացավան» ջրագիծը: Ահազանգի հետքերով կազմակերպված վթարաորոնողական աշխատանքների արդյունքում պարզվեց, որ ջրատարի 14-15-րդ կիլոմետրի վրա վթարվել էր 160 մմ տրամագիծ ունեցող պոլիէթիլենե խողովակը: Դրա միացման հանգույցները անջատվել էին միմյանցից: «Սիսիան» տեղամասի մասնագետները անմիջապես գործի անցան: Խողովակի վթարված հատվածն արագորեն վերականգնվեց եռակցման միջոցով: Արդյունքում նաեւ տնտեսվեց վայրկյանում 2 լիտր ջուր, որն էլ ուղղվեց Աշոտավան, Հացավան բնակավայրերի ջրամատակարարման բարելավմանը: [b]Վեոլիա Ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր