«Իրմա» փոթորիկը Ֆլորիդայում առանց էլեկտրականության կթողնի մոտ 9 մլն բնակչի
Ֆլորիդայի էլեկտրամատակարարող Florida Power & Light ընկերության ղեկավար Էրիկ Սիլոջին հայտարարել է, որ տարածքին մոտեցող «Իրմա» փոթորիկը Ֆլորիդայում առանց էլեկտրականության կթողնի մոտ 9 մլն բնակչի: Այս մասին հայտնում է RBC-ն:
Նշենք, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի մոտ 6 մլն բնակիչ պարտադիր տեղահանման հրահանգ է ստացել՝ կապված նահանգին մոտեցող «Իրմա» հզորագույն փոթորիկի հետ:
«Իրման» ավելի հզոր է, քան 1992-ին Ֆլորիդային հասած «Էնդրյու» փոթորիկը, որն ամենակործանարարներից մեկն էր ԱՄՆ-ի օդերևութաբանության պատմության մեջ:
Այն ժամանակ փոթորիկի հասցրած վնասի չափը գնահատվում էր մոտ 34 մլրդ դոլար: