Մեծ Բրիտանիային վրա է հասել «Էբիգեյլ» փոթորիկը. հազարավոր տներ առանց էլեկտրականության են մնացել
Այսօր առավոտյան Մեծ Բրիտանիային է մոտեցել «Էբիգեյլ» փոթորիկը, ինչի պատճառով մի քանի հազար տուն մնացել է առանց էլեկտրականության, փակվել են նաև դպրոցները, գրում է The Sun-ը:
Փոթորիկը շարժվել է ժամում 160 կմ արագությամբ: Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը եղանակային վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարել:
Հորդառատ անջրևները, հեղեղումները և ամպրոպները կարող են գրավել երկրի տարածքի մեծ մասը: Հետաձգվել են դեպի Շոտլանդիա բոլոր նավարկությունները: