211652_close_icon
views-count3128 դիտում article-date 13:49 04-02-2017

ֆրանսիայում մոլեգնած փոթորիկը 250.000 բնակչի առանց էլեկտրականության է թողել

Ֆրանսիայի հարավում շուրջ 250.000 հազար բնակիչ է մնացել առանց էլեկտրականության. պատճառը «Առյուծ» անունը ստացած փոթորիկն է, որը վրա է հասել նշված հատվածին, հաղոդում է Ria Novosti-ն։ Ֆրանսիական Enedis օպերատորի փոխանցմամբ՝ որպեսզի հնարավորինս արագ վերակակնգնվի էլեկտրականությունը, կրկնապատկել են մասնագետների թիվը։ Իսկ BFMTV հեռուստաալիքն էլ հայտնել է, որ բացառիկ հզորությամբ փոթորիկը վրա է հասել Ֆրանսիային այսօր՝ փետրվրի 4-ին, Ֆրանսիայի ժամանակով ժամը 05։00-ի սահմաններում։ Որոշ հատվածներում քամու ուժգնությունը հասել է մինչև ժամում 148 կմ-ի։ Ավելի վաղ օդերևութաբանները երկրի Նոր Ակվիտանիա շրջանում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հայտարարել էին առավելագույն՝ կարմիր մակարդակ։

Նմանատիպ նյութեր