Ռոնալդուն ներկայացրել է նոր CR7 օծանելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկայացրել է նոր օծանելիքը:
CR7 օծանելիքի շնորհանդեսը տեղի է ունեցել Մադրիդում: Միջոցառմանը Ռոնալդուն իր օծանելիքը ներկայացրել է տեսախաղի միջոցով:
Բուրմունքը ստեղծել են պարֆյումերները՝ Ռոնալդուի նախապատվությունների հիման վրա: CR7-ը նախատեսված տղամարդկանց, կանանց և երեխաների ամենօրյա օգտագործման համար:
«Լավ բուրմունքն ինձ վստահություն է ներշնչում», ասել է պորտուգալացին: Վերջինս ընդգծել է, որ իրեն միշտ դուր է եկել դարչինի բուրմունքը: