Կրիշտիանու Ռոնալդուն ներկայացրել է սուպերհերոսների համար վարտիքների հավաքածուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկայացրել է սեփական CR7 ապրանքանիշի ներքնազգեստի նոր հավաքածուն:
34-ամյա ֆուտբոլիստը ֆոտոսեսիա է անցկացրել սուպերհերոսների ոճով՝ «Վրիժառուները» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի պատվին և Ինստագրամի իր էջում կիսվել վառ լուսանկարներով:
«Իմ գերհնարավորություննե՞րը: Ուժ, հզորություն և հավատ: Իսկ քո՞նը», գրել Կրիշտիանուն: