211652_close_icon

Բեռլինում հայկական 15 նորարարական ստարտափ է ներկայացվել գերմանական լսարանին

views-count2873 դիտում article-date 22:30 08-09-2017
Օգոստոսի 7-ին Եվրոպական Միության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ Բեռլինում կազմակերպվեց հայկական նորարարական 15 ստարտափ ներկայացնող միջոցառում: Միջոցառման բացման արարողությանն ունեցած իր ելույթում դեսպան Սմբատյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ պատկան կառույցներին և GIZ-ին՝ Հայաստանի ՏՏ ոլորտի հարուստ պոտենցիալը Բեռլինում ներկայացնելու հնարավորություն ընձեռնելու համար: Դեսպանը նշեց, որ ՏՏ ոլորտի զարգացումը կարևորվում է ՀՀ կառավարության կողմից` ստանալով զգալի աջակցություն և ուրախալի է այն փաստը, որ հայկական ձեռնարկություններն արդեն լուրջ հաջողություններ են գրանցում այս բնագավառում: Միջոցառման ընթացքում Հայաստանից ժամանած երիտասարդները գերմանական մասնագիտացված լսարանին և գործարար շրջանակներին ներկայացրեցին տարբեր ոլորտներում իրենց կողմից մշակված նորարարական լուծումները:

Նմանատիպ նյութեր